Հրապարակային օֆերտա
«ՀՈՖՈՖԻՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը առաջարկում է համացանցից օգտվող ֆիզիկական անձանց օգտվել իր առցանց գնումների կայքից և այլ ծառայություններից սույն Օգտագործման պայմանագրով
Ձկան և ծովամթերքի բուտիկ
Հարցեր կան? Զանգահարեք
HoFoFish
Հրապարակային օֆերտա
Օգտագործման պայմանագիր
«ՀՈՖՈՖԻՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) առաջարկում է համացանցից օգտվող ֆիզիկական անձանց (այսուհետ՝ «Հաճախորդ») օգտվել իր առցանց գնումների https://hofo.fish կայքից (այսուհետ՝ Կայք) և այլ ծառայություններից սույն Օգտագործման պայմանագրով (այսուհետ՝ «Պայմանագիր») սահմանված պայմաններով:
Մինչ https://hofo.fish Կայքից օգտվելը, խնդրում ենք ուշադիր կարդալ սույն օգտագործման պայմանագիրը, որը կարգավորում է https://hofo.fish Կայքի օգտագործման պայմանները՝ սահմանելով Ընկերության և Հաճախորդի իրավունքներն ու պարտականությունները: Սույն Պայմանագրին կից են համարվում այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են գաղտնիության քաղաքականությունը, քուքի ֆայլերի քաղաքականությունը, առանձին ծառայությունների օգտագործման պայմանները (եթե առկա են) և այլ անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք կազմում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը:
Սույն Պամանայնագիրը համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 451-րդ և 453-րդ հոդվածների հանդիսանում է հրապարակային օֆերտա, որը նախատեսված է համացանցից օգտվող անսահմանափակ թվով ֆիզիկական անձանց համար, իսկ 454-րդ հոդվածի համաձայն Պայմանգրի լիակատար ու անվերապահ ընդունումը (ակցեպտը) Հաճախորդի կողմից համարվում է նրա համաձայնությունը Պայմանագրի պայմաններին՝ հաստատված Կայքում վճարի կատարումով, կամ ցանկացած ապրանքի և/կամ ծառայության օգտագործման մեկնարկով, առանց որևէ վերապահումների կամ բացառությունների: Եթե Հաճախորդը համաձայն չէ Պայմանագրի որևէ դրույթի հետ, ապա վերջինս իրավունք չունի օգտվել Կայքից և դրա միջոցով մատուցվող ծառայություններից։
Վերը նշված գործողություններից որևէ մեկի կատարումը միաժամանակ նշանակում է, որ Հաճախորդը ընդունում է նաև իր անձնական տվյալների մշակման պայմանները՝ համաձայն Գաղտնիության քաղաքականության:
Ընկերությունը իրավունք ունի փոփոխություններ կատարել Պայմանագրում՝ առանց ծանուցելու Հաճախորդին, և նոր խմբագրությունը համարվում է ուժի մեջ մտած Կայքում հրապարակման պահից, եթե այդ փոփոխությունների մեջ այլ դրույթներ նշված չեն: Սույն Համաձայնագրի գործող տարբերակը մշտապես հասանելի է Կայքի համապատասխան բաժնում։ Պայմանների փոփոխության կամ լրացման դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Հաճախորդի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Կայքից օգտվելու համար նոր պայմանները պարտադիր են դրանք հրապարակելուց հետո։
  1. Սույն Պայմանագրում կիրառվող տերմիններն ու սահմանումները
  2. Ընկերություն (Վաճառող)՝ «ՀՈՖՈՖԻՇ» ՍՊ ընկերություն, որը ստեղծվել և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն և հանդիսանում է Կայքի օրինական սեփականատերը՝ տրամադրելով Հաճախորդին տեղեկատվական-տեխնոլոգիական ծառայություններ Կայքի միջոցով օգտվելու ընկերության առցանց խանութից և ծառայություններից՝ սույն Պայմանագրի համաձայն։
  3. Հաճախորդ՝ ցանկացած ֆիզիկական անձ (կամ իրավաբանական անձի ներկայացուցիչ), որը համաձայնություն է տվել Պայմանագրի դրույթներին, իրականացրել է վճարում՝ https://hofo.fish կայքից պատվերներ ձևակերպելու, գնումներ կատարելու և ինչպես նաև Կայքի այլ ծառայություններից օգտվելու նպատակով։
  4. Ապրանք – ծովամթերքներ, կարմիր խավիար, ծովային ձուկ, ինչպես նաև այլ սննդամթերքներ, որոնք ներկայացված են https://hofo.fish կայքի ներքո գործող առցանց խանութում:
  5. Պատվեր՝ Հաճախորդի կողմից Կայքի առցանց խանութից ապրանքներ գնելու նպատակով ներկայացված դիմում, որը ձևակերպվում է ապրանքի մասին տվյալները «Զամբյուղ» տեղափոխելու և Կայքում լրացուցիչ անհրաժեշտ տեղեկատվություն (անձնական տվյալներ, վճարման եղանակ, առաքման եղանակ և այլն) մուտքագրելու միջոցով:
  6. Ընկերության Կայք (Կայք)՝ համացանցային տեղեկատվական համակարգ է, որը պատկանում և ղեկավարվում է Ընկերության կողմից, բաղկացած է ծրագրերից և այլ տվյալներից, հասանելի համացանցի միջոցով՝ դոմենային անունների միջոցով, որոնց շնորհիվ հնարավոր է նույնականացնել Կայքը համացանցում։ Կայքը ներառում է ընդհանուր թեմայով, ձևավորմամբ և փոխկապակցված հղումներով էջեր, որոնք հասանելի են հետևյալ հասցեով https://hofo.fish և որը ներկայացնում է Ընկերության ապրանքներն ու ծառայությունները և տրամադրում է առցանց պատվերի հնարավորություն:
  7. Անձնական տվյալներ – Հաճախորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերվող տեղեկատվություն (ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ ազգանունը, անունը, սեռը, ծննդյան ամսաթիվը, հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն), որը պատվերի ձևակերպման գործընթացում Հաճախորդի կողմից կամավոր և գիտակցված կերպով տրամադրվում է, և որը պահանջվում է Կայքից առցանց գնումներ կատարելու, ծառայություններից օգտվելու համար:
  8. Առցանց գնում՝ գործընթաց է, որի միջոցով Հաճախորդը https://hofo.fish Կայքի միջոցով ընտրում և գնում է ապրանքներ, առանց ֆիզիկական խանութ այցելելու՝ օգտվելով առցանց վճարման և առաքման հնարավորություններից:
  9. Առաքում՝ https://hofo.fish Կայքից Հաճախորդի կողմից գնված ապրանքների տեղափոխման և մատակարարման գործընթացն է, որը կարող է իրականացվել նախապես նշված հասցեով կամ ստացման կետում (մասնաճյուղում), համաձայն Կայքում ընտրած առաքման տարբերակի և պայմանների:
  10. Վճարում՝ https://hofo.fish Կայքում Հաճախորդի կողմից ապրանքների կամ ծառայությունների դիմաց իրականացվող դրամական հաշվարկի գործընթացն է, որը կարող է իրականացվել տարբեր եղանակներով, ներառյալ՝ կանխիկ, բանկային քարտերի միջոցով, էլեկտրոնային դրամապանակներով կամ այլ առցանց վճարային համակարգերով՝ համաձայն Կայքի սահմանած պայմանների:
  11. Ծանուցումներ՝ https://hofo.fish Կայքի կողմից Հաճախորդին տրամադրվող տեղեկատվական, տեխնիկական կամ մարքեթինգային հաղորդագրություններ են, որոնք ուղարկվում են էլ. փոստի, SMS-ի կամ այլ հաղորդակցման այլ միջոցների միջոցով՝ պատվերների կարգավիճակի, նոր առաջարկների, զեղչերի, միջոցառումների կամ Կայքի այլ փոփոխությունների մասին տեղեկացնելու նպատակով:
  12. Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահը՝ սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում այն պահին, երբ Հաճախորդը կատարում է Կայքի հետ փոխգործակցության որևէ գործողություն, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ պատվեր կատարելը, վճարում իրականացնելը կամ Կայքի ցանկացած ծառայությունից օգտվելու նպատակով գործողություն կատարելը, ինչով նա հաստատում է իր համաձայնությունը Պայմանագրի բոլոր պայմաններին:
  13. Պայմանագրի Առարկան
  14. Ընկերությունը https://hofo.fish Կայքի միջոցով տրամադրում է օնլայն գնումների ծառայություն, ինչը հնարավորություն է տալիս Հաճախորդին ընտրել և ձեռք բերել կայքում ներկայացված ապրանքները, պատվիրել առաքում, ինչպես նաև օգտվել Կայքում հասանելի այլ ծառայություններից:
  15. Կայքում ներկայացված ամբողջ բովանդակությունը, ներառյալ ապրանքների նկարագրությունը, գները և լուսանկարները, տրամադրված են միայն տեղեկատվական նպատակներով և կարող են փոփոխվել առանց նախազգուշացման:
  16. Կայքում ցանկացած տվյալների լրացում, ապրանքի կամ ծառայության ընտրություն և դրա դիմաց վճարում համարվում է համապատասխան պայմանագրի կնքման հավասարազոր:
  17. Սույն պայմանագիրը կարգավորում է նաև Հաճախորդի և Ընկերության միջև վճարումների ձևը, ինչպես նաև դրանց հետ կապված ընթացակարգերը:
  18. Ապրանքի պատվեր
  19. Պատվերը ձևակերպվում է Հաճախորդի կողմից Կայքում հասանելի հատուկ ձևաթղթի կամ "Զանգով պատվեր" ծառայության միջոցով:
  20. Հաճախորդը, ծանոթանալով http://hofo.fish Կայքում ներկայացված ապրանքի նկարագրությանը, ինքնուրույն կատարում է իր ընտրությունը և ապրանքի մասին տեղեկատվությունը տեղափոխում «Զամբյուղ», որպեսզի ձևակերպի պատվերը: Ապրանքը «Զամբյուղում» տեղադրելը դեռ չի համարվում պատվեր, և Հաճախորդը կարող է ինքնուրույն ավելացնել կամ հեռացնել ապրանքներ մինչև պատվերի վերջնական ձևակերպումը:
  21. Պատվերը համարվում է հաստատված Ընկերության կողմից այն ժամանակ, երբ Հաճախորդին ուղարկվում է համապատասխան էլեկտրոնային նամակ, հաղորդագրություն կամ զանգ:
  22. Ընկերությունը իրավունք ունի մերժել պատվերը՝ անհասանելի ապրանքի, տեխնիկական պատճառների կամ առաքման վայրի սահմանափակումների պատճառով:
  23. Ընկերությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ապրանքների իրական տեսքը, փաթեթավորումը և բնութագրերը համապատասխանեն Կայքում ներկայացված նկարագրություններին: Սակայն Հաճախորդը տեղյակ է, որ իրական տեսքը, փաթեթավորումը և որոշ բնութագրեր կարող են տարբերվել ներկայացված նկարագրություններից՝ որոշ ապրանքատեսակների առանձնահատկությունների կամ արտադրողի կողմից փոփոխությունների հետևանքով:
  24. Պատվերը ուղարկվում է հասցեատիրոջը միայն պատվերը հաստատվելուց հետո: Ներկայացված տեսականին հնարավոր է ամբողջական չլինի, պատվիրված ապրանքի խանութում առկա չլինելու դեպքում պատվերը չեղարկվում է և օգտատիրոջ գումարը վերադարձվում է, եթե նախապես գանձվել էր:
  25. Պատվերը կարող է փոփոխվել կամ չեղարկվել Օգտագործողի կողմից մինչև Վաճառողի կողմից առաքման հաստատումը Կայքի <<Պատվերի չեղարկում>> բաժնում նշված պայմաններով:



  1. Վճարման Պայմանները
  2. Հաճախորդը կարող է իրականացնել վճարումը Կայքի միջոցով առաջարկվող վճարային տարբերակներով, որոնք ներառում են՝ կանխիկ, անկանխիկ վճարում (ներառյալ քարտային վճարում, էլեկտրոնային դրամապանակ և այլն)։
  3. Գնում իրականացնելիս Հաճախորդը ընտրում է անհրաժեշտ ապրանքը, ավելացնում դրանք իր զամբյուղում և անցնում գնման հաստատմանը։ Վճարման էջում Հաճախորդին ցուցադրվում է վերջնական գումարը, որը ներառում է բոլոր կիրառելի հարկերը և միջնորդավճարները։
  4. Ընկերությունն իրավունք ունի միակողմանիորեն փոխել գործող գները՝ համապատասխան տեղեկությունը տեղադրելով Կայքում։ Գների փոփոխությունները չեն տարածվում արդեն վճարված ապրանքների վրա։
  5. Հաճախորդի պատվերը (Գնման Պատվեր) համարվում է ընդունված, երբ առցանց վճարումը հաջողված է և Հաճախորդի հաշվից գանձվում է գումար համապատասխան գնման դիմաց:
  6. Անկանխիկ գնումներ կատարելու դեպքում Հաճախորդը պարտավոր է ապահովել, որ իր հաշվում առկա լինեն բավարար միջոցներ։
  7. Հաճախորդը պետք է վճարի Գնման Պատվերում նշված ամբողջական գումարը, որը հաշվարկվում է պատվերը ձևակերպելու պահին: Ոչ ամբողջական վճարման դեպքում (Անբավարար Վճարում կամ Անբավարար Միջոցներ) Գնման Պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում: Տվյալ դեպքում վճարումը կչեղարկվի և Հաճախորդից չի գանձվի որևէ գումար:
  8. Վճարման պայմանները վերահսկվում են երրորդ անձ հանդիսացող բանկերի, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից, որոնց հետ համագործակցում է Ընկերությունը:
  9. Ընտրելով վճարման տարբերակ՝ Հաճախորդը հաստատում է, որ նա տեղյակ է և համաձայն երրորդ կողմ հանդիսացող բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների կանոնների հետ, և որ Հաճախորդը պարտավորվում է անվերապահորեն հետևել դրանց և սույն Պայմաններին:
  10. Հաճախորդի անձնական և վճարային տվյալները պաշտպանված են օրենսդրությամբ և չեն տրամադրվում երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
  11. Առաքման պայմանները
  12. Ընկերությունը իրականացնում է ապրանքների առաքում Երևան քաղաքի տարածքում։
  13. Առաքման պայմաններն ու ժամկետները որոշվում են կախված ընտրած առաքման տարբերակից, պատվերի հաստատման ժամանակից և առաքման հեռավորությունից։
  14. Բոլոր առաքումները իրականացվում են համաձայն սույն պայմանների և առաքման վերաբերյալ կայքում ներկայացված տեղեկատվության։
  15. Ընկերությունը իրականացնում է ապրանքների առաքումը հետևյալ պայմաններով և եղանակներով՝
  16. Առաքումն իրականացվում է Yandex Delivery ծառայության միջոցով պատվերի տեղադրման պահից 2-3 ժամվա ընթացքում:
  17. Պատվերներն ընդունվում և առաքվում են նույն օրը, եթե դրանք տեղադրվել են մինչև ժամը 20:00-ն:
  18. Բոլոր ապրանքները փաթեթավորված են հերմետիկ և ջերմապաշտպան փաթեթավորմամբ՝ արտադրանքի թարմությունն ու որակը պահպանելու համար: Խտորեն պահպանում ենք ջերմաստիճանի պայմանները առաքման բոլոր փուլերում։
  19. Պատվերի ստացում (Pickup)՝ Պատվերը կարող է ստացվել «ՀՈՖՈՖԻՇ» նախընտրած վայրում՝ պատվերի հաստատումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Ստացումը կատարվում է առանց հավելյալ վճարի, իսկ պատվերի պատրաստ լինելու մասին տեղեկացվում է հաճախորդին հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Այս ծառայությունը հասանելի է բոլոր հաճախորդներին՝ Ընկերության սահմանված պայմաններով:
  20. Վերոնշյալ եղանակներով ապրանքների առաքման բոլոր պայմաններն ու ժամկետները ներկայացված են կայքի "Առաքման պայմաններ" բաժնում, որը սույն պայմանագրի անբաժանելի մասն է։ Հաճախորդը պարտավորվում է հետևել փոփոխություններին և ընդունում է, որ Ընկերությունը իրավունք ունի միակողմանի փոփոխություններ կատարել "Առաքման պայմաններ" բաժնում՝ առանց նախնական ծանուցման։
  21. Հաճախորդը պատվերի ընթացքում ընտրում է առաքման իրեն հարմար եղանակը։ Առաքման արժեքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը նշված է կայքի "Առաքման պայմաններ" բաժնում և հաշվարկվում է յուրաքանչյուր պատվերի համար՝ կախված հեռավորությունից և այլ պայմաններից։
  22. Ապրանքը ստանալիս Հաճախորդը պարտավոր է ստուգել պատվերի պարունակությունը՝ ներառյալ տեսականին, քանակը, որակը և արժեքը։ Պատվերը ստանալուց հետո Հաճախորդը հաստատում է, որ Ընկերություննն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները՝ կապված ապրանքի փոխանցման հետ։
  23. Ընկերությունը հաճախորդին տրամադրում է վճարման հաստատող էլեկտրոնային փաստաթուղթ կամ կտրոն՝ ապրանքի առաքման ժամանակ:
  24. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Yandex Delivery ծառայության կողմից առաքման ժամկետների խախտման համար։ Սակայն ընկերությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները առաքումը պատշաճ կատարելու համար։
  25. Ընկերության կողմից հայտարարված ընդհանուր առաքման ժամկետները պայմանական են, դրանց խախտման համար Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում։ Յուրաքանչյուր պատվերի համար Ընկերությունը տեղեկացնում է Հաճախորդին տվյալ պատվերի առաքման ժամկետի մասին։
  26. Ընկերությունը իրավունք ունի այն ժամանակահատվածում, երբ պատվերների ընդհանուր ծավալը մեծանում է (տոնական օրեր, զեղչային ծրագրեր, միջոցառումներ և այլն) հետաձգելու պատվերների առաքման ժամկետները, ինչպես նաև կասեցնելու որոշակի Ծառայությունների մատուցումը` այդ մասին տեղեկացնելով Հաճախորդին հեռախոսազանգի, Կայքում հրապարակման կամ անհատական հաղորդագրության միջոցով։
  27. Ոչ պատշաճ որակի ապրանքի վերադարձ կամ փոխանակում
  28. Հաճախորդը համաձայն է, որ ապրանքի դիզայնի տարրերի (օրինակ՝ գույնի, ձևի կամ ձևավորման) հնարավոր տարբերությունը կայքում նշված նկարագրությունից չի ազդում դրա որակի վրա և չի հանդիսանում պայմանագրի խախտում:
  29. Ընկերությունը կատարում է ապրանքների փոխանակում կամ վերադարձ միայն այն դեպքերում, որոնք նախատեսված են գործող օրենսդրությամբ, սույն պայմանագրով և Կայքի <<Պատվերի վերադարձ>> բաժնում նշված պայմաններով:
  30. Վերադարձը հնարավոր է, եթե հայտնաբերվեն ակնհայտ թերություններ կամ նշված բնութագրերին չհամապատասխանելը (օրինակ՝ փաթեթավորումը վնասված է կամ պիտանելիության ժամկետը լրացել է):
  31. Ապրանքի վերադարձ կամ փոխանակում իրականացնելու համար Հաճախորդը պատք է պատվերը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում կապ հաստատի հաճախորդների աջակցության թիմի հետ կամ ներկայացնի վերադարձի դիմում՝ ուղարկելով այն հաճախորդների աջակցության ծառայությանը hofofish_armenia@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով՝ կցելով հայտնաբերված որակի թերությունները հաստատող ապրանքի լուսանկարը՝ վերադարձի պատճառը հաստատելու համար։ Անհրաժեշտության դեպքում Ընկերությունը կարող է պահանջել նշված թերի ապրանքի բնօրինակը։ Դիմումը քննարկվում է ստացման պահից 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում:
  32. Ընկերությունը օգտատիրոջ պահանջն ընդունելուց ոչ ուշ, քան 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում, իրականացնում է ոչ պատշաճ որակի ապրանքի փոխանակում նույնանման պատշաճ որակի ապրանքով կամ վերադարձնում է վճարված գումարը, եթե նույնանման ապրանք առկա չէ։
  33. Ապրանքը պետք է վերադարձվի իր սկզբնական փաթեթավորմամբ։
  34. Ապրանքը չպետք է բացվի կամ սպառվի ավելի քան 20%:
  35. Ապրանքների վերադարձը կամ փոխանակումն իրականացվում է անձը հաստատող փաստաթուղթ և ապրանքը ներկայացնելով:
  36. Ապրանքի վերադարձի կամ փոխանակման հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար Հաճախորդը կարող է կապ հաստատել հաճախորդների աջակցության ծառայության հետ՝ զանգահարելով կայքում նշված հեռախոսահամարով կամ ուղարկելով հարցում hofofish_armenia@gmail.com էլեկտրոնային հասցեով։
  37. Կողմերի Պատասխանատվությունը
  38. Ընկերության պատասխանատվությունը՝
  39. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի ծախսերի կամ ուղիղ և անուղղակի վնասների համար, որոնք կարող են առաջանալ Կայքի միջոցով մատուցվող ծառայությունների օգտագործման արդյունքում։
  40. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում տվյալների փոխանցման սխալների, ծրագրային ապահովման և սարքավորումների խափանումների, տվյալների կորուստների, վնասումների կամ փոխանցման ուշացումների պատճառով առաջացած խնդիրների համար, եթե դրանք տեղի են ունեցել ոչ Ընկերության մեղքով։
  41. Կայքն ու դրա հետ կապված բոլոր էլեկտրոնային ծառայությունները տրամադրվում են «Ինչպես, որ կա» հիմունքով՝ առանց ուղղակի կամ անուղղակի երաշխիքների, այդ թվում՝ ծառայությունների համապատասխանության Հաճախորդի հատուկ նպատակներին։
  42. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այն դեպքերում, երբ Հաճախորդը չի կարողացել օգտվել Կայքից կամ հարակից ծառայություններից հետևյալ պատճառներով`
  • Տեխնիկական խափանումներ
  • Կապի ցանցի խափանումներ
  • Երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ մատուցողների պարտավորությունների չկատարում


  1. Որևէ պայմաններում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կրած բաց թողնված եկամուտների, չստացած շահույթի կամ գործարար համբավին հասցված վնասների համար, որոնք կարող են առաջանալ Կայքի կամ նրա ծառայությունների օգտագործման հետևանքով։
  2. Հաճախորդի պատասխանատվությունը
  3. Հաճախորդը ամբողջական պատասխանատվություն է կրում իր կողմից Կայքի և դրա հետ կապված ծառայությունների օգտագործման ընթացքում իրականացված բոլոր գործողությունների համար։
  4. Հաճախորդը պատասխանատվություն է կրում այն տեղեկատվության օգտագործման համար, որը տրամադրվել է Ընկերության կողմից Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեին։
  5. Հաճախորդը պարտավորվում է պահպանել ՀՀ օրենսդրության բոլոր պահանջները և պատասխանատվություն է կրում սույն Պայմանագրի դրույթների խախտման դեպքում։
  6. Անհաղթահարելի Ուժի (Ֆորս-մաժոր) Պայմաններ
  7. Կողմերն ազատվում են սույն Պայմանագրից բխող պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պատասխանատվությունից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն դեպքում, երբ պարտավորությունների իրականացումն անհնար է դարձել անհաղթահարելի ուժի ազդեցության և (կամ) անկանխատեսելի, անկանխելի հանգամանքների պատճառով, ներառյալ տարերային աղետները, հրդեհները, ռազմական և արտակարգ դրության հայտարարելը, մեծածավալ ռազմական գործողությունները, տեռորիստական ակտերը, զանգվածային ժողովրդական հուզումները և քաղաքացիական անհնազանդության գործողությունները, գործադուլները, ՀՀ գործող օրենսդրության փոփոխությունները, ինչպես նաև այլ հանգամանքները, որոնք կախված չեն Կողմերի կամքից:
  8. Այլ Պայմաններ
  9. Եթե Պայմանագրի որևէ դրույթ կամ դրա որևէ մասը ճանաչվում է անվավեր կամ իրավական ուժ չունեցող, մնացած դրույթներն ու դրանց մասերը շարունակում են պահպանել իրենց ամբողջական ուժը և գործողությունը:
  10. Սույն Պայմանագրի բոլոր հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը:
  11. Մնացած բոլոր հարցերում Կողմերը համաձայնել են առաջնորդվել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:
  12. Վեճերի Կարգավորում
  13. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:
  14. Բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերը լուծվում են ՀՀ դատարանների կողմից: